Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել շարունակվող կիբեռհարձակումների առնչությամբ


Ամերիկյան ռազմաբազա Կոլորադո Սփրինգսում, արխիվ
Ամերիկյան ռազմաբազա Կոլորադո Սփրինգսում, արխիվ
Միացյալ Նահանգները չի բացառում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ կիբեռհարձակումները կարող են հանգեցնել ռազմական գործողությունների, այսօր գրել է բրիտանական Guardian թերթը։

«Բոլոր պետությունները ի սկզբանե ինքնապաշտպանության իրավունք ունեն, եւ մենք ընդունում ենք, որ վիրտուալ տարածքում կատարված որոշ թշնամական գործողություններ կարող են մեզ հարկադրել այնպիսի գործողությունների, որոնց պարտավոր ենք դիմել՝ մեր ռազմական գործընկերների հետ ունեցած դաշինքների շրջանակում», - ասված է Օբամայի վարչակազմի հրապարակած «Վիրտուալ տարածքի միջազգային ռազմավարություն» զեկույցում։

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, պնդում է, որ ամերիկյան գործակալությունները ամեն օր ավելի քան 100 հաքերային հարձակումների թիրախ են դառնում, եւ այս զեկույցը, փաստորեն, ակնարկ է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գործընկերներին, ապագայում նման հարձակումների դեպքում հնարավոր հակազդեցության վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG