Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի նախագահը Երեւան է ժամանում այսօր երեկոյան


Այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

Վաղը Եվրախորհրդարանի նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` չորեքշաբթի առավոտյան Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այցը կամփոփվի Եվրախորհրդարանի նախագահի եւ Ազգային ժողովի նախագահի համատեղ մամուլի ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG