Մատչելիության հղումներ

Մուբարաքի կինը պետությանն է փոխանցել իր ֆինանսական միջոցներն ու սեփականությունը


Եգիպտոսի գահընկեց արված նախագահ Հոսնի Մուբարաքի կինը պետությանն է փոխանցել իր բոլոր ֆինանսական միջոցներն ու սեփականությունը:

Սյուզաննա Մուբարաքը իր այս քայլով հույս ունի խուսափել կոռուպցիայի մեղադրանքով դատարանի առջեւ կանգնելուց:

Որոշ գնահատականների համաձայն` Մուբարաքների կարողությունը տասնյակ միլիարդավոր դոլարներ է կազմում:

Հոսնի Մուբարաքի հրաժարականին հանգեցրած հակակառավարական ցույցերի մասնակիցների գլխավոր պահանջներից մեկն էլ Եգիպտոսի նախագահի ընտանիքին քրեական պատասխանատվության ենթարկելն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG