Մատչելիության հղումներ

logo-print

Այս տարի «Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը կանցկացվի 9-րդ անգամ: Փառատոնի մասնակիցները նորից կներկայացնեն մեկ ամբողջական կադր, որը չի փոփոխվում, արտահայտում է իմաստ ու տեղավորվում է 1 րոպեում:

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը չունի որեւէ սահմանափակում. մասնակցում են բոլոր տարիքի ռեժիսորներ` ցանկացած ոլորտի ու թեմայի աշխատանքներով: Փառատոնը չունի նաեւ թեմատիկ եւ տեխնիկական սահմանափակումներ. ընդունվում են ինչպես պրոֆեսիոնալ տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով նկարահանված ֆիլմեր:

2003-ին «Մեկ կադր» փառատոնը սկսել է 13 հեղինակի մասնակցությամբ, իսկ այս տարի մասնակցում է 377 հեղինակ` 45 երկրներից:

«Մեկ կադր» փառատոնը կշարունակվի մայիսի 17-24-ը ՆՓԱԿ-ում, ցուցադրությունների մուտքն ազատ է:

XS
SM
MD
LG