Մատչելիության հղումներ

logo-print

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների համաձայն` Հայաստանում հնարավոր կլինի ամուսնություն գրանցել դիմումը ներկայացնելուց ոչ թե մեկ ամիս, այլ ընդամենը մեծ շաբաթ հետո: Արդարադատության նախարարության ներկայացուցիչների պնդմամբ` արխիվի թվայնացումից հետո այդ ժամկետն ավելի կկրճատվի:

Օրենսդրական փոփոխությունները նախատեսում են անգամ յոթնօրյա ժամկետի կրճատում որոշ հարգելի դեպքերում, օրինակ, երբ զույգը երեխա ունի, կինը հղի է, ամուսնացող տղան զորակոչիկ է կամ զինված ուժերում է ծառայում եւ այլն:

Ամուսնության գործընթացի գրանցման պարզեցումը միանշանակ դրական չի գնահատում «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, ով ապահարզանից խուսափելու համար առաջարկում է ամուսնությունից առաջ հատուկ թեստավորում անցնել, հոգեբանի այցելել եւ լուրջ «ծանրութեթեւ անել»:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի ներկայացրած տվյալների համաձայն` նախորդ երեք տարիների ընթացքում տարեկան մոտ 18.000 ամուսնություն է գրանցվել:

XS
SM
MD
LG