Մատչելիության հղումներ

Ճարտարապետները բողոքում են կառավարության շենքի բակում նոր շինության կառուցման որոշման դեմ


Կառավարության շենքի բակում նոր շինություն կառուցելու նախագիծը հարուցել է մասնագետների դժգոհությունը։

Թամանյանի լավագույն աշխատանքներից մեկը համարվող այս շենքը, Երեւան քաղաքի հատակագիծը կազմած ճարտարապետի նախագծի համաձայն, պետք է նաեւ աշտարակային կառույց ունենար, որը կառուցվելու էր շենքի բակում։ Բայց ժամանակին աշտարակն ինչ-ինչ պատճառներով չի կառուցվել։ Եվ ահա, Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը որոշել է վերականգնել Թամանյանի նախագիծը՝ իր լրամշակումներով։ Կառուցվելիք շինության մեջ նախատեսվում է տեղավորել սփյուռքի եւ արդարադատության նախարարությունները։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ Լեւոն Վարդանյանն ու Սեւադա Պետրոսյանը այսօր ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում հանգամանալից անդրադարձան կառավարության այն որոշմանը, որով նախատեսվում է իրականացնել հերթական ճարտարապետական փոփոխություն Հանրապետական հրապարակում՝ կառավարության շենքում։

Նրանց խոսքով, նոր շինություն կառուցելու մասին կառավարության 2008 եւ 2010 թվականներին ընդունած որոշումները կայացվել են առանց հանրային քննարկումնրի եւ մասնագետների հետ խորհրդակցությունների։


«Ցավոք մենք դա տեղյակ ենք հեղինակի կողմից մամուլում տրված հարցազրույցներից, իսկ քննարկումներ ընդհանրապես չեն եղել», - մասնավորապես, ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ - «Այդ խնդիրները այդպես չեն լուծվում՝ կաբինետներում, հետո չեն դնում հասարակությանը նորից այն վիճակի առաջ, որպեսզի մենք սկսենք մեր առարկությունները տալ, երբ որ դա ի սկզբանե կարելի է անել համաձայն գոյություն ունեցող քաղաքաշինական, բարոյական նորմերի, քննարկումների արդյունքում»։
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG