Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ` Հորդանանի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում բախումների հետեւանքով


Երեկ առնվազն 16 պաղեստինցի է զոհվել եւ 100-ը վիրավորվել են Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների հետեւանքով:

Իսրայելի պետության հիմնադրման 63-րդ տարեդարձի կապակցությամբ սկիզբ առած ակցիաների ժամանակ հազարավոր մարդիկ պահանջում էին իրենց Իսրայել վերադառնալու հնարավորություն ընձեռել:

Պաղեստինի արաբները մայիսի 15-ը անվանում են «աղետալի օր» եւ հիշում են, որ 1948 թվականին 750 մարդ է արտաքսվել, իրենց պնդմամբ` Պաղեստինի տարածքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG