Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Մերձավոր Արեւելքում


Իսրայել պետության ստեղծման 63-րդ տարեդարձի օրերին իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվել է:

Իսրայել պետությունը հռչակվել է 1948թ. մայիսի 14-ին: Պաղեստինի արաբները այդ օրը համարում են «աղետալի օր», հայտարարելով որ Իսրայելի ստեղծման պատճառով հարյուր հազարավոր պաղեստինցիներ փախստան դարձան:

Այսօր առավոտյան Թել-Ավիվում արաբ վարորդը բեռնատար մեքենայով հարվածել է մի քանի մարդատար ավտոմեքենայի եւ ուղեւորատար ավտոբուսի: Մեկ մարդ զոհվել է, 17-ը վիրավորվել են: Ոստիկանությունը վարորդին ձերբակալել է:

Այսօր հազարավոր պաղեստինցիներ Գազայի հատվածում եւ Հորդանանի Արեւմտյան ափում բողոքի ակցիաներ են անցկացնում: Գազայի հատվածի հյուսիսում իսրայելցի զինվորականները կրակ են բացել սահմանին մոտեցողների վրա, պաղեստինյան կողմը հաղորդում է, որ շուրջ 20 մարդ է վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG