Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ձգձգվում է «անհայտ պատճառներով»


Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ձգձգվում է
please wait

No media source currently available

0:00 0:00:50 0:00

Թեեւ Ստեփանակերտի օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, սակայն օդանավակայանի բացման օրը շարունակվում է անհայտ մնալ:

Ստեփանակերտի օդանավակայանի շինարարական եւ նույնիսկ կահավորման աշխատանքները ավարտված են, սակայն բացումը շարունակում է ձգձգվել։

Օդանավակայանի բացման պատճառների մասին ԼՂ-ում հրաժարվում են կոնկրետ պատճառներ նշել:

Ավելի վաղ համապատասխան պաշտոնյաները խոսում էին այն մասին, որ առաջին չվերթը տեղի կունենա մայիսի 9-ին:

Այս լուրը Ադրբեջանում բուռն արձագանք գտավ: Այնտեղ հայտարարեցին, թե պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները, ինչին հաջորդեց օդանավակայանի բացումը հետաձգելու մասին լուրը:

«Ես դժվարանում եմ ասել թե երբ կբացվի օդանավակայանը», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց Ստեփանակերտի օդանավակայանի տնօրեն Արթուր Կարապետյանը:

Նրա խոսքով, օդանավակայանը արդեն պատրաստ է, կահավորված, կան միայն որոշ շինարարական աշխատանքներ, որոնք շուտով կավարտվեն:

Հունվարին ԼՂ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ նախատեսված չվերթները կիրականացնեն CRJ-200 մակնիշի 50 տեղանոց երեք օդանավեր, որոնցից ամեն մեկն արժե 15-16 միլիոն ամերիկյան դոլար եւ որոնք տեղում կլինեն մինչեւ ապրիլի վերջ:

Սակայն օդանավակայանի տնօրենի խոսքով, օդանավերը դեռեւս ձեռք չեն բերվել։

«Ընդհանրապես ավիացիայում անպայման չէ սեփական օդանավեր ունենալ, կարելի է կատարել չվերթ ուրիշ ընկերությունների օդանավերն օգտագործելով»,- նշեց Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG