Մատչելիության հղումներ

Պակիստանի խորհրդարանը պահանջում է հետաքննել Բին Լադենի սպանության հանգամանքները


Պակիստանի խորհրդարանը պահանջել է դադարեցնել ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածները իր տարածքում եւ անկախ հետաքննություն անցկացնել ամերիկյան զինծառայողների կողմից «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բին Լադենի սպանության վերաբերյալ, ինչպես նաեւ բացառել ապագայում Պակիստանի տարածքում ամերիկյան ուժերի նմանատիպ գործողությունները։

Խորհրդարանի ընդունած բանաձեւում ասվում է, որ պետք է դադարեցվեն նաեւ ամերիկյան թռչող սարքերի հարվածները՝ այլապես սպառնալով փակել Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ–ի ուժերի մատակարարման տրանզիտային ճանապարհները Պակիստանի տարածքով։

«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով, ամերիկյան անօդաչու սարքերի իրականացրած շուրջ 100 օպերացիաների արդյունքում անցյալ տարի ավելի քան 670 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG