Մատչելիության հղումներ

Դյուսելդորֆում տեղի կունենա «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակիչ փուլը


Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2011» միջազգային երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն 25 երկրների, այդ թվում` Հայաստանի հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

«Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին իր «Բում-բում» երգով չհաղթահարեց մրցույթի կիսաեզրափակիչ փուլը եւ չի մասնակցի այսօրվա եզրափակիչ համերգին։

«Եվրատեսիլի» կանոնների համաձայն, մրցույցթում հաղթողը որոշվում է հեռուստադիտողների SMS կարճ հաղորդագրություններով անցկացվող քվեարկության եւ մասնագիտական ժյուրիի ձայների ամփոփման արդյունքում։

«Եվրատեսիլ» երգի մրցույթը անցկացվում է 1956 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG