Մատչելիության հղումներ

Աշակերտներն իրենց գանգատներն են ներկայացրել օմբուդսմենին


Աշտարակի թիվ 6 դպրոցի 15 աշակերտներ հանդիպել են օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ, ներկայացրել իրենց իրավունքների խախտման պատմությունները եւ խորհուրդներ հարցրել մարդու իրավունքների պաշտպանից, թե ինչպես կանխել նման դեպքերը: Պատանիների գանգատները վերաբերել են հիմնականում անչափահասների եւ ոստիկանների փոխհարաբերություններին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Ոստիկանության անչափահասների հարցերով ներկայացուցիչ Նելլի Դուրյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի պնդմամբ` օմբուդսմենի գրասենյակում այսուհետ կգործի երեխայի իրավունքներով զբաղվող խումբ, իսկ առաջիկայում գրասենյակը կունենա նաեւ երեխայի իրավունքների պաշտպան:

«Տարածաշրջանային նախաձեռնություն` հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շրջանակներում բարձր դասարանների աշակերտներին սովորեցնում են իրենց իրավունքները եւ դրանք պաշտպանելու մեխանիզմները, այն իրականացնում են «Save the children» եւ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունները` Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատանիների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան իրենց եւ իրենց համայնքների զարգացման գործում: Ծրագրի շրջանակներում երեխաներն առաջիկայում պատրաստվում են օրենսդրական առաջարկներ ներկայացնել Ազգային ժողով:

XS
SM
MD
LG