Մատչելիության հղումներ

Հայաստանի սամբոյի հավաքականը 3 մեդալ նվաճել է, սպասվում են նոր մարտեր


Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011 թվականի առաջնության առաջին օրը մարտի դուրս գալով` Հայաստանի սամբոյի հավաքականի 4 մարզիկները նվաճել են 3 բրոնզե մեդալ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Պատվո պատվանդանի երրորդ հարթակին են բարձրացել Ռուզաննա Սարգսյանը /48կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52 կգ / եւ Աշոտ Դանիելյանը /74 կգ /: Փայլակ Վարդազարյանը /62 կգ / զբաղեցրել է 5-րդ տեղը:

Վաղը` մայիսի 14-ին, կգոտեմարտեն Վահան Վարդանյանը /57 կգ /, Անդրանիկ Նաղդալյանը /68 կգ/, Մավրիկ Նասիբյանը /82 կգ /:

Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձևում մենք ունենք երկու մարզիկ` Վաչիկ Վարդանյան /68 կգ /, Մուշեղ Օսիպյան` /82 կգ/:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG