Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնացին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հերթական այցով Երեւանում գտնվող հատուկ բանագնացին` նշելով, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարեւան երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանն ու Հայաստանի եւ Իրանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Ավելի վաղ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին ընդունել էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG