Մատչելիության հղումներ

Հայատանը պատրաստել է Բոլոնյան գործընթացի հաշվետվությունը


Հայաստանում Բոլոնիայի գործընթացը, այդ ուղղությամբ կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները գնահատելու համար անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ, որոնց մասնակցել են Երեւանի, Գյումրու, Վանաձորի պետական եւ մասնավոր բուհերի 1015 ուսանողներ, ինչպես նաեւ բուհերի դասախոսական եւ ղեկավար կազմերի ներկայացուցիչներ:

Հարցումների արդյունքների համաձայն` ուսանողների մեծամասնությունը, ովքեր ստանում են բավարար կամ միջին գնահատականներ, ցանկանում է աշխատել պետական կառույցներում, իսկ բարձր առաջադիմություն ունեցողները` միջազգային կազմակերպություններում: Երիտասարդները դժգոհ են բուհերում նյութատեխնիկական բազայից, մասնագիտական գրականությունից, գրադարաններից, ուսանողների իրավունքների պաշտպանությունից:

Հետազոտությունը իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտը: Կրթության եւ գիտության նախարարությունն արդեն մշակել եւ ուղարկել է հաշվետությունը:

XS
SM
MD
LG