Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները Էրդողանին կոչ են անում կանգնեցնել Mavi Marmara-ի երկրորդ ուղեւորությունը Գազա


Թուրքական Radikal պարբերականը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ նամակ են գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին` խնդրելով կանգնեցնել Mavi Marmara նավի երկրորդ ուղեւորությունը Գազայի հատված:

Թուրքիայի արտգործնախարարությունը հաստատել է, որ նամակ ստացել են, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ նավը Գազա ուղարկելու նախաձեռնությունը քաղաքացիական հասարակությանն է եղել:

Անցած տարվա մայիսին Գազայի հատված մարդասիրական բեռներ փոխադրող «Ազատության նավատորմիղի» վրա Իսրայելի զինուժի հարձակման հետեւանքով թուրքական Mavi Marmara նավի վրա 9 մարդ զոհվեց, որոնցից 8-ը` Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը` Միացյալ Նահանգների ազգությամբ թուրք քաղաքացի: Այդ միջադեպը լրջորեն խաթարեց Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ երբեմնի ջերմ հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG