Մատչելիության հղումներ

«Արի տան» շրջանակներում Սփյուռքից 12-20 տարեկան պատանիներ ու երիտասարդներ իրենց սեփական կամ համայնքի միջոցներով գալիս են Հայաստան, հյուրընկալվում հայ ընտանիքներում եւ ամեն օր մասնակցում Սփյուռքի նախարարության կազմակերպած միջոցառումներին, դասընթացներին եւ էքսկուրսիաներին, այցելում Հայաստանի տարբեր մարզերի տեսարժան վայրեր, թանգարաններ եւ այլն:

Այս տարի «Արի տունը» կանցկացվի հունիսի 19-ից սեպտեմբերի 25-ը, Հայաստան կայցելեն շուրջ 800 պատանիներ եւ երիտասարդներ մոտ 30 երկրներից: Ծրագրին ավելացել է նաեւ ճամբարային մասը. պատանիներն ու երիտասարդները հյուրընկալող ընտանիքներում կապրեն մեկ շաբաթ, ապա կմեկնեն ճամբար՝ իրենց հետ տանելով նաեւ այդ ընտանիքի իրենց հասակակցին:

XS
SM
MD
LG