Մատչելիության հղումներ

logo-print

Գարեգին Երկրորդը հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի հետ


Լուսանկարը` Ուրուգվայի նախագահի գրասենյակի:

Լուսանկարը` Ուրուգվայի նախագահի գրասենյակի:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել կրոնի դերակատարության մասին աշխարհում եւ մարդկանց կյանքում, ինչը կարող է կարեւոր լինել աշխարհում հանդուրժողականություն հաստատելու համար:

Վեհափառը իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին համար հայ համայնքի նկատմամբ վերաբերմունքի համար:

Գարեգին 2-րդը նշել է, որ Ուրուգվայն առաջին երկիրն է աշխարհում, որն ընդունել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Մոնտեվիդեոյում «Արմենիա» կոչվող հրապարակի գոյությունը, Վեհափառ հայրապետի խոսքով, երկու ժողովուրդների միջեւ բարեկամության վկայությունն է:


Դիեգո Կարամանուկյան, Մոնդեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG