Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ԱԳՆ. «Ադրբեջանը հակադրվում է խաղաղ կարգավորման տրամաբանությանը»


Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը այսօր մեկնաբանությամբ է հանդես եկել շփման գծում Ղարաբաղի Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 33-ամյա բնակիչ Արայիկ Բալասանյանի սպանության կապակցությամբ:

«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը` ընդգծելով. - «Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլեւ ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում` խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր ավելի ուշ հերքել է հայկական կողմի հաղորդագրությունը` պնդելով, թե ադրբեջանական զինուժը մայիսի 11-ին կրակ չի բացել տվյալ ուղղությամբ եւ առհասարակ շփման գծի այդ հատվածում հրադադարի խախտում չի արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG