Մատչելիության հղումներ

Մեկշաբաթյա բացակայությունից հետո Քադաֆին կրկին հայտնվեց հեռուստաեթերում


Շուրջ մեկ շաբաթվա բացակայությունից հետո Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին կարճ ժամանակով հայտնվել է պետական հեռուստաընկերության եթերում` ցեղային առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ուժերը ավիահարվածներ էին հասցրել Քադաֆիի` մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող նստավայրերից մեկին: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Քադաֆիին ոչնչացնելու նպատակ չեն ունեցել, այլ ձգտել են հարվածել հրամանատարական կենտրոններին:

Լիբիայի ապստամբներին նախօրեին հաջողվել է հսկողության տակ վերցնել երկրի մեծությամբ երրորդ` Միսրաթա քաղաքի օդանավակայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG