Մատչելիության հղումներ

logo-print

Իսպանիայում երկու երկրաշարժերի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել


Երեկ Իսպանիայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել:

Բրիտանական Sky News հեռուստաալիքի հաղորդմամբ` զոհվածների թվում կա մեկ երեխա:

4.4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվել է Մուրսիա շրջանի Լորկա քաղաքից 4 կիլոմետր հեռավորության վրա: Երկու ժամ անց գրեթե նույն վայրում տեղի է ունեցել ավելի ուժգին ցնցում` 5.2 մագնիտուդ հզորությամբ, ինչն էլ հանգեցրել է մարդկային զոհերի եւ ավերածությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG