Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանն ընտրել է բարեփոխումների ճանապարհը»


Հայաստանն ընտրել է բարեփոխումների ճանապարհը, եւ այդ բարեփոխումների իրականացման հարցում չափազանց կարեւոր է Եվրամիության հետ համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահը կարեւորել է նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի հանրապետական կուսակցության հարաբերություններն ու համագործակցությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրամիություն համագործակցության, Արեւելյան գործընկերության ծրագրի միջոցառումների ընթացքի, միջկուսակցական գործակցության եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Վիլֆրիդ Մարտենսը գերազանց է որակել հայաստանյան իր հագեցած աշխատանքային ծրագրի շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումներից ստացած տպավորությունները, այցը համարել կարեւոր եւ հետաքրքիր: Նա կարեւորել է այն կամքը, որ նկատելի է երկրում բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG