Մատչելիության հղումներ

Դասախոսները շահեցին Ֆրանսիական համալսարանի դեմ դատը


Հայաստանում ֆրանսիական համալսարան

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին այսօր բավարարել է Ֆրանսիական համալսարանի 12 դասախոսների հայցը` աշխատանքի վերականգնվելու, ինչպես նաեւ ավելի քան 10 միլիոն դրամի հասնող գումարը բռնագանձելու պահանջով:

Հիշյալ գումարը ներառում է դասախոսներին համալսարանի կողմից չվճարված արձակուրդայիններն ու հարկադիր պարապուրդի համար վճարումները:

Անցած ուսումնական տարին սկսվելուց առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիական համալսարանում աշխատանքից ազատվել է 29 դասախոս` աշխատակազմի մեկ երրորդը: Համալսարանի ղեկավարությունը պնդում էր, որ աշխատանքից ազատված դասախոսների պայմանագրերի ժամկետը լրացել է, դրա համար էլ նրանք ազատվել են աշխատանքից:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG