Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, հանդիպմանը Սերժ Սարգսյանը ասել է, որ Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքական ուժերի եւ գործիչների փորձն ու կարողություններն օգտագործելու, ԵԱՀԿ-ի աշխատանքներում ներդնելու համար:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարմնավորում է ԵԱՀԿ-ի համար կարեւոր արժեքներ` խաղաղություն, անվտանգություն, բարեկամություն եւ համագործակցություն: Նա ընդգծել է, որ Կազմակերպությունն այդ սկզբունքներին եւ արժեքներին համապատասխան ջանադրաբար աշխատում է: Պետրոս Էֆթիմիուն գոհունակությամբ է խոսել Վեհաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG