Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստաընկերությունը կհամագործակցի կրթության նախարարության հետ


Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ Կրթության եւ գիտության նախարարությունը կնքել են համաձայնագիր, որը հանրայինի եթերում պիտի ապահովի մանկապատանեկան, կրթական, գիտական, մշակութային հաղորդումների բազմազանություն:

Մասնավորապես կշարունակվի «Հայ ասպետ» հեռուստամրցախաղը, որն այսուհետ հովանավորելու է կրթության նախարարությունը, հանրայինին տրամադրվելու են կրթության եւ գիտության ոլորտի սոցիալական գովազդներ, հայերեն թարգմանությամբ ուսուցողական-անիմացիոն ֆիլմերի շարք եւ այլն:

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խոսքով` կրթական համագործակցությունը նկատելի կլինի նույնիսկ սերիալների բովանդակության մեջ. դրական փոփոխություններ են սպասվում, օրինակ, «Հրեշտակների դպրոցը» սերիալում:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG