Մատչելիության հղումներ

«Էմմիի անհաջողության պատճառները պետք է Հայաստանում փնտրել»


«Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցության վեցամյա պատմության ընթացքում առաջին անգամ չհաջողվեց հասնել եզրափակիչ փուլ: Այս «անհաջողությունը» քննարկվում է տարբեր օնլայն տիրույթներում: Իսկ «Մաքսլիբերթի»-ն պարզել է թեմային մոտ կանգնած մասնագետների` երգահան Դերհովայի եւ «Երեւան» պարային ստուդիայի ղեկավար Արթուր Զաքարյանի կարծիքը:

Պարուսույց Արթուր Զաքարյանն անցած 6 տարիների ընթացքում առաջին անգամ հավանել է շուոն ու պարային բեմադրությունը. «Դժգոհ եմ միայն, որ պարողները հայեր չէին, բայց լավ էին պարում ու ես հավանեցի», - նշեց նա` ավելացնելով, որ Էմմիի երգն էր սխալ ընտրվել, եւ որ «անհաջողության պատճառը Երեւանում պետք է փնտրել» - «Տեղական ժյուրին չպիտի վախենա իր սեփական խոսքն արտահայտել, այլ պիտի կարողանա սուր լինել»:

Երգահան Դեր Հովան, ով հեղինակել է Էմիի համար գրված «Այո» երգը, որը Հայաստանի ժյուրիի ու հանդիսատեսի կողմից չընտրվեց «Եվրատեսիլի»-ի համար, կարծում է, որ Էմմիի անհաջողության պատճառը «Boom Boom»-ն էր: - «Ես իմ գործն արել էի, «Քելե Քելե»-ից մի քանի տարի հետո նոր երգ էի գրել «Եվրատեսիլ»-ի համար, սակայն կասկածում էի, որ անարդար կերպով այն կարող էր չանցնել»:

Էմմիի «Բում Բում» երգի երաժշտությունը հեղինակել էր Ապրիկոտա նախագիծը, բառերը`Սոսի Խանիկյանը:

XS
SM
MD
LG