Մատչելիության հղումներ

Օբաման Թենեսի նահանգը աղետի գոտի է հայտարարել


ԱՄՆ-ի Թենեսի նահանգը, որտեղ վերջերս ուժգին փոթորիկներ եւ պտտահողմեր էին, այժմ ջրհեղեղից է տուժում:

Միսիսիպի գետի մակարդակը բարձրացել է 14.5 մետրով: Տարհանվել են շրջակայքի 1300 տների բնակիչները:

Ծանր է իրավիճակը Մեմֆիսում, որտեղ քաղաքի որոշ թաղամասեր ամբողջությամբ ջրածածկ են:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Թենեսի նահանգը աղետի գոտի է հայտարարել:

Նմանատիպ ջրհեղեղ եղել է 70 տարի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG