Մատչելիության հղումներ

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի արդյունքում 19 ելույթներից 10 լավագույնները հնարավորություն ստացան հանդես գալ նաեւ եզրափակիչ փուլում: Հայաստանը ներկայացնող Էմմին չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչը:

Եզրափակիչ փուլ անցան Սերբիան, Լիտվան, Հունաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանը եւ Իսլանդիան:

«Եվրատեսիլ 2011»-ի հաջորդ կիսաեզրափակիչը մայիսի 12-ին է, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երբ նախորդ երկու տարիների նման` ընտրությունը կրկին կկատարվի ժյուրիի եւ հեռուստադիտողի ձայների 50/50 հարաբերությամբ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG