Մատչելիության հղումներ

Եգիպտոսում երկրորդ նախկին նախարարը դատապարտվեց


Եգիպտոսի զբոսաշրջության նախկին նախարար Զուհեիր Գարանան կոռուպցիայի մեղադրանքով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել:

Նա մեղադրվում է միլիոնավոր դոլարների արժողությամբ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը շատ ցածր գնով վաճառելու թույլտվություն տալու համար:

Զուհեիր Գարանան երկրորդ նախկին նախարարն է, որ Եգիպտոսում դատապարտվում է նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո. անցած շաբաթ 12 տարվա ազատազրկման է դատապարտվել ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին` նույնպես կոռուպցիայի մեղադրանքով:

Կոռումպացված պաշտոնյաներին` ներառյալ Հոսնի Մուբարաքին պատասխանատվության ենթարկելը վարչախմբի դեմ բողոքի ակցիաների գլխավոր պահանջներից էր:

Փետրվարի 11-ին հրաժարական տված Մուբարաքը ներկայումս Շարմ էլ-Շեյխի հիվանդանոցում է: Նրա դեմ եւս քննություն է իրականացվում` պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG