Մատչելիության հղումներ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Երկրի օրվան» նվիրված միջոցառումների շարքն ամփոփեց Եռաբլուրում իրականացված խորհրդանշական ծառատունկով: Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի առթիվ` յուրաքանչյուր տնկված ծառ կրելու է Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկներից մեկի անունը:

Հիմնադրամն օրվա համար նախատեսել էր տնկել 300 ծառ, բայց շարունակելու է ծառատունկը նաեւ առաջիկա շաբաթներին` Եռաբլուրում տնկված ծառերի թիվը հասցնելու 7203-ի`այնտեղ հանգչող մարտիկների թվին համապատասխան:

Խորհրդանշական ծառատունկի ընթացքում Եռաբլրի այն բլրի վրա, որտեղ գտնվում է պանթեոնը եւ մատուռը, տնկվեցին սոճիներ, սոսիներ, թեղիներ ու թխկիներ:

XS
SM
MD
LG