Մատչելիության հղումներ

logo-print
Իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում արդեն 25-րդ տարին անցկացվող երգի եւ պարի համաշխարհային մրցույթից օրերս հաղթանակով է վերադարձել «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը:

Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում այդ փառատոնին: «Կարին»-ը պարի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակին, իսկ երաժշտության անվանակարգում` 3-րդ մրցանակին:

Հինգօրյա փառատոնին մասնակցել են 22 երկրներից 28 ազգագրական երգի եւ պարի խմբեր` 8 րոպեանոց ծրագրով, որը մրցույթի պահանջն է եղել: Պարախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը երեշաբթի կայացած ասուլիսում ասաց, թե ութ պարերից բաղկացած իրենց համարը, որում «ընդգրկված էր ողջ հայկական լեռնաշխարհը», շատ ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի եւ մրցութային հանձնաժողովի կողմից:

Գինոսյանը նաեւ խոսել է մրցույթի մեկնելու հետ կապված դժվարությունների, մրցույթի ընթացքի, իրենց համար անսպասելիորեն գրան պրի ստացած թուրքական պարախմբի եւ Իսպանիայում ունեցած իրենց ելույթների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG