Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկյան բանկը Ադրբեջանի արբանյակի հարցով հավաստիացումներ է ներկայացնում սենատորին


Միացյալ Նահանգների Արտահանման եւ ներմուծման (Export-Import) բանկը սենատոր Ջեք Ռիդին գրավոր հավաստիացումներ է ներկայացրել` կապված Ադրբեջանի կողմից արբանյակի ձեռք բերման գործարքի հետ, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Արտահանման եւ ներմուծման բանկը ապրիլի վերջին հաստատել էր Ադրբեջանի կողմից արդիական արբանյակի ձեռք բերումը ֆինանսավորելու գործարքը: Ամերիկյան Կոնգրեսում, սակայն, լուրջ վերապահումներ էին արտահայտվել Միացյալ Նահանգների այնպիսի գործողությունների առնչությամբ, որոնք կմեծացնեն Ադրբեջանի ռազմական կարողությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պաշտոնական Բաքվի ագրեսիայի աճող սպառնալիքի պայմաններում, նման գործարքներին խիստ ընդդիմանում է նաեւ ամերիկահայ համայնքը:

Ի պատասխան կոնգրեսականների հարցման` Արտահանման եւ ներմուծման բանկի նախագահ Ֆրեդ Հոչբերգը մանրամասն նամակ է հղել սենատոր Ռիդին, վստահեցնելով, որ բանկը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել` ապահովելու, որպեսզի արբանյակը չօգտագործվի ռազմական նպատակներով: Ըստ այդմ, վարկի մասին համաձայնագիրը հատուկ դրույթ է պարունակելու, որով արգելվելու է արբանյակի օգտագործումը Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի զինված ուժերի կողմից, բանկը նաեւ իրավունք է ունենալու ծրագրի հետ կապված տեսչական ստուգումներ անցկացնել, եւ վերջապես` Ադրբեջանի կառավարությունից պահանջվելու է ամենամյա զեկույցներ ներկայացնել արբանյակի օգտագործման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG