Մատչելիության հղումներ

Պետրոս Էֆտիմիու. «Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»


Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն են քննարկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այդ կապակցությամբ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը ընդգծել է վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման միջոցով, եւ շեշտել, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի:

Քննարկվել են նաեւ ԵԱՀԿ-ի օրակարգային մի շարք հարցեր:

Նալբանդյանը նշել է, որ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության կայացած ձեւաչափ է, եւ Հայաստանը իր ակտիվ մասնակցությունն է բերում այդ կառույցի գործունեությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG