Մատչելիության հղումներ

Հայաստանում տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ աշխատելու հնարավորություն չունեն


«Հանգրվան» ՀԿ-ի նախագահ Ստելլա Սվիրիդովա
«Հանգրվան» ՀԿ-ի նախագահ Ստելլա Սվիրիդովա
Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ասում են, որ չտեսնող կամ վատ տեսնող մարդիկ Հայաստանում զրկված են աշխատանքից եւ թոշակից բացի եկամտի այլ աղբյուր չունեն:

«Հանգրվան» հասարակական կազմակերպության հրավերով մայիսի 1-ից Հայաստանում գտնվող լեհ եւ վրացի մասնագետները փորձել են ուսումնասիրել Հայաստանում տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար վերականգնողական կենտրոններ ստեղծելու հնարավորությունը: Նման կենտրոններ այժմ Կովկասում չկան: Երկուշաբթի նրանք ամփոփեցին «Ինքնուրույնություն» ծրագիրը, Հայաստան կատարած այցի արդյունքներ:

«Հանգրվան» ՀԿ-ի նախագահ Ստելլա Սվիրիդենկոն ասում է, թե ստեղծվել է մի վիճակ, երբ երկրում ապրող շուրջ 12 հազար մարդիկ ամբողջությամբ զրկված են ինքնուրույնությունից:

Սվիրիդենկոյի խոսքով` թեեւ կան աուդիո գրքեր, գործում է կույրերի երգչախումբ, բայց առօրյայում տեղաշարժվելու, կորցրած աշխատանքային հմտությունները վերականգնելու կամ նորը սովորեցնելու համար պետությունը ոչինչ չի անում:

«Հենաշարժական խնդիրը ինչ-որ ճարտարապետական պատնեշները վերացնելով հնարավոր է լուծել, իսկ տեսողության խնդիր ունեցողների համար լրացուցիչ ծրագրեր են հարկավոր ու ավելի հարմարեցված աշխատատեղեր: Քաղաքակիրթ աշխարհում բջջային օպերատորական շուկան տրամադրում են տեսողական խնդիր ունեցող մարդկանց, իսկ Հայաստանում այդ շուկան նույնպես բավականին մեծ է», - ասաց Սվիրիդենկոն:

Հետաքրրական է, որ հայաստանյան աշխատանքի տեղավորման գործակալություններ գրանցված վատ տեսնող մարդկանից երեք տարվա ընթացքում միայն մեկին է հաջողվել աշխատանք գտնել` այն էլ հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպությունում:

please wait

No media source currently available

0:00 0:05:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG