Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը պաշտոնանկ է արել ՆԳՆ եւս 4 գեներալների


Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր պաշտոնանկ է արել Ներքին գործերի նախարարության եւս 4 գեներալների:

Զբաղեցրած պաշտոններից ազատվել են Ալտայի երկրամասի եւ Լենինգրադի մարզի ներքին գործերի վարչությունների պետերի տեղակալները, ինչպես նաեւ Վորոնեժի եւ Իրկուտսկի մարզերի Ներքին գործերի գլխավոր վարչությունների պետերը:

Ապրիլի սկզբից ի վեր նախագահի հրամանագրերով պաշտոնանկ են արվել արդեն մի քանի տասնյակ գեներալներ:

Ներքին գործերի մարմինների աշխատակիցների վերաորակավորումն անցկացվում է «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն եւ շարունակվելու է մինչեւ հունիսի սկիզբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG