Մատչելիության հղումներ

logo-print

Դիմորդներին մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելու համար բարձրագույն ուսումնական հաստատությունները դիմում են տարբեր քայլերի. նպատակը մեկն է` խրախուսել շրջանավարտներին մասնագիտություն ընտրել ոչ թե ծնողների հորդորներով, այլ առաջնորդվել սեփական նախասիրություններով:

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանն այս տարի նույնպես մտադիր է կազմակերպել բուհը ներկայացնող շնորհանդես, որին կմասնակցեն շրջանավարտներ, ուսանողներ, միջազգային տարբեր կազմակերպություննր, գործատուներ: Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի խոսքով` բուհը ներկայացնելու լավագույն միջոցներից է համալսարանի պաշտոնական կայքը:

Այսօր դիմորդների ուշադրությունը գրավելու խնդիր ունեն հատկապես միջին մասնագիտական հաստատությունները, որոնք հիմնականում գովազդների եւ հայտարարությունների միջոցով են փորձում ներկայացնել իրենց առաջարկները: Մասնավոր համալսարաններն էլ մեծամասամբ դիմում են հեռուստագովազդի օգնությանը:

XS
SM
MD
LG