Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյանը ազատ արձակվեց


Այսօր Մերձդնեստրում ազատ է արձակվել հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը։

Մերձդնեստրի պաշտոնական «Օլվիա պրես» գործակալությունը հաղորդում է, որ այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիրնովը հայտնել է, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ներում է շնորհել Էռնեստ Վարդանյանին։

Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել էր 2010 թվականի ապրիլին՝ լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքներով։

Դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրի գերագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։

Իգոր Սմիրնովն ասել է, որ լրագրողին ներում շնորհելու խնդրանքով իրեն դիմել են արտասահմանյան դիվանագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վերջին դիմողներից մեկը եղել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG