Մատչելիության հղումներ

Ջազմեն Վահագն Հայրապետյանը նոր ձայնասկավառակ է թողարկել


Ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը ներկայացնում է իր նոր ձայնասկավառակը
Ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը ներկայացնում է իր նոր ձայնասկավառակը
Շաբաթ օրը` մայիսի 7-ին երեւանյան ակումբներից մեկում տեղի կունենա դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որտեղ նա հանդես է գալիս ոչ միայն որպես դաշնակահար, այլեւ` որպես երգիչ:

«Ձայնասկավառակը առաջինը չէ, բայց առաջինն է այս տեսակով` որպես սոլո ձայնասկավառակ, այսինքն այստեղ հանդես եմ գալիս որպես դաշնակահար եւ որպես ջազային վոկալիստ», - ասաց Հայրապետյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Ձայնասկավառակում նա հայտնի կոմպոզիտորների երգեր է կատարում, միայն մեկ երգն է իրենը: Հայրապետյանն ասաց` ձայնասկավառակը շատ կարճ ժամանակում է ձայնագրել, որովհետեւ պարզապես շատ է ցանկացել կատարել այդ երգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG