Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ


Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շուրջ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում ունեցավ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս պահին Տեր-Պետրոսյանը հանդիպում է իր գլխավորած շարժման Արթիկի ակտիվի հետ:

Երեկ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը քրեակատարողական վարչության հիվանդանոցում հանդիպել էր 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող մեկ այլ ընդդիմադիր գործչի` Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:


Սաթենիկ Վանցյան, Արթիկից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG