Մատչելիության հղումներ

Հռոմում կքննարկվի Լիբիայի ապստամբներին հետագա աջակցության հարցը


Հռոմում այսօր անցկացվելու է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ գործողություններ իրականացնող երկրների ներկայացուցիչների հանդիպում, որի օրակարգում Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարող ապստամբներին հետագա աջակցության հարցն է:

Լիբիայի հարցով միջազգային խմբի կազմում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Քաթարի, Արաբական երկրների լիգայի, ինչպես նաեւ Աֆրիկյան միության ներկայացուցիչները:

Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ լիբիացի ապստամբների Ազգային անցումային խորհրդի ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG