Մատչելիության հղումներ

Օբաման որոշեց չհրապարակել սպանված Բին Լադենին պատկերող լուսանկարները


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման որոշել է չհրապարակել սպանված Ուսամա Բին Լադենին պատկերող լուսանկարները` ազգային անվտանգության սպառնալիքից խուսափելու նկատառումներով: Այդ մասին Օբաման ասել է CBS հեռուստաալիքի հարցազրույցում, որը եթեր կհեռարձակվի կիրակի օրը:

Օբամայի խոսքով` ոչ մի կասկած չկա, որ ամերիկյան հատուկ ծառայությունների ռազմական գործողությունների արդյունքում Պակիստանում «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդը սպանվել է: Սպանված Բին Լադենին պատկերող լուսանկարները կարող են հրահրել նոր բռնություններ կամ օգտագործվել որպես քարոզչական զենք, ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը:

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Լեոն Փանեթան նախօրեին հայտարարել էր, որ սպանված Բին Լադենին պատկերող լուսանկարները հանրությանը կներկայացվեն մոտ ապագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG