Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը կալանավայրում տեսակցություն է ունեցել Սասուն Միքայելյանի հետ


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է քրեակատարողական վարչության հիվանդանոց եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել նախկին պատգամավոր, 2008-ի հետընտրական զարգացումների առնչությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանի հետ:

Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ, որում նաեւ ասվում է, որ վաղը Լեւոն Տեր-Պետրոսյանը կայցելի կալանավորված ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG