Մատչելիության հղումներ

Մայիսի 5-ից հանրապետության բուհերում կմեկնարկի դիմորդների փաստաթղթերի ընդունման լրացուցիչ փուլը. Գնահատման եւ թեստավորման կենտրոնն արձանագրում է, որ այս տարի անհամեմատ փոքր է դիմորդների թիվը:

Անցած տարի ընունելության քննություններին մասնակցել է 17 հազարից ավելի դիմորդ, իսկ այս տարի շրջանավարտների բացակայության պատճառով այդ թիվը զգալիորեն կրճատվել է` հասնելով 1209-ի: Հայաստանում ձեւավորվելու է 11, իսկ Լեռնային Ղարաբաղում` 1 քննական կենտրոն:

Ընդունելության նոր կարգի համաձայն` մասնավոր բուհերի դիմորդները նույնպես պետք է միանական քննություն հանձնեն, հետեւաբար 28 պետական բուհերին կավելանան նաեւ մոտ չորս տասնյակ մասնավոր բուհեր:

Փաստաթղթերի ընդունման գործընթացը կավարտվի հունիսի 1-ին, սակայն գարնանային զորակոչից զորացրված զինծառայողները, արտերկրի ուսումնական հաստատություններում սովորողներն ու սփյուռքի դիմորդները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել մինչեւ հուլիսի 10-ը:

Նունե Մարտիրոսյան

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG