Մատչելիության հղումներ

Շփման գծում մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի


Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գրասենյակի համակարգողը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի երկու դաշտային օգնականներ, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան):

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի երկու դաշտային օգնականներ եւ ԵԱՀԿ-ի բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Մայքլ Օ’Քոնորը (Իռլանդիա):

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Անցած շաբաթ շփման գծում ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից երեք հայ զինծառայողներ են զոհվել, եւս մեկը` վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG