Մատչելիության հղումներ

Պակիստան. «Մայիսի 2-ի գործողությունը չպետք է նախադեպ դառնա ԱՄՆ-ի համար»


Պակիստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել ամերիկյան հատուկ նշանակության ուժերի չարտոնված գործողության առնչությամբ, որի ընթացքում մայիսի 2-ին սպանվեց «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բին Լադենը:

Կառավարական հաղորդագրությունում նշված է, որ դա չպետք է նախադեպ դառնա Պակիստանի տարածքում Միացյալ Նահանգների հակաահաբեկչական հետագա գործողությունների համար:

Ավելի վաղ Պակիստանի նախագահ Ալի Զարդարին հայտարարել էր, որ գործողությունը պակիստանյան կողմի հետ համատեղ չի անցկացվել:

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Լեոն Փանեթան ասել է, որ իրենք հրաժարվել են գործել պակիստանյան կողմի հետ համատեղ` գործողության իրականացումը հարվածի տակ չդնելու նկատառումներից ելնելով:

Սպիտակ տան փոխանցմամբ` Միացյալ Նահանգները խոստանում է ճշտել, թե արդյո՞ք Պակիստանի իշխանությունները օգնում էին Բին Լադենին թաքնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG