Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանն ու Դանիել Յոհանեսը քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի արդյունքները


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության համաձայն, Տիգրան Սարգսյանը հյուրին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար եւ բարձր է գնահատել 2006թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը եւ արդյունքները:

Իր հերթին Դանիել Յոհանեսը նշել է, որ Հայաստան է ժամանել ծրագրի իրագործման արդյունքում արձանագրված առաջընթացին ծանոթանալու նպատակով եւ շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար:

Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները, ինչպես նաեւ ծրագրի փակմանն առնչվող հարցեր: Արծարծվել է նաեւ չնախատեսված աշխատանքների ֆինանսական ապահովման պահուստային գումարը տեխնիկական նպատակով օգտագործելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG