Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 6-8-ը Երեւանում կանցկացվի «Պատկերապատման հրավառություն», որն արդեն ավանդական դարձած կոմիքսների փառատոնն է` ներառելով մի քանի նոր միջոցառումներ: Հրավառությունը կմեկնարկի կավիճներով պատկերապատմամբ:

Հայաստանում Պատկերապատման զարգացման միություն կազմակերպության նախաձեռնած «Պատկերապատման հրավառություն» միջոցառումների շարքի շրջանակներում արդեն ընթանում են եւ դեռ շարունակվելու են պատկերապատման վարպետության դասերը, Նարեկացի արվեստի միությունում, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում, Կամերային թատրոնում կբացվեն ցուցահանդեսներ, կկազմակերպվեն մրցույթներ երեխաների համար:

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել պատկերապատման հիման վրա նկարահանված Լյուկ Բեսոնի «Ադելի արկածները» ֆիլմը: Ցուցահանդեսներից մեկում էլ կներկայացվի ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմենիկ Բեղտայի պատկերապատումների գիրքը:

XS
SM
MD
LG