Մատչելիության հղումներ

logo-print

«Էբրու» կամ «Թուրքիայի մշակութային բազմազանությունը» Երեւանում


Աթթիլա Դուրաք

Աթթիլա Դուրաք

Թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքի «Էբրու. Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ» ցուցահանդեսը 2007-ից մինչեւ հիմա հասցրել է շրջել ու ցուցադրվել աշխարհի 26 քաղաքներում, այժմ էլ հանգրվանել է Երեւանում`Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում: Լուսանկարիչի կարծիքով` իր այս նախագծի երեւանյան ցուցադրությունը հայ-թուրքական մշակութային երկխոսության քայլ է:

Աթթիլա Դուրաքը Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը, սիրում է այստեղի տոլման ու փորձում է հասցնել հնարավորինս շատ վայրերում լինել, ծանոթանալ հայկական մշակույթին եւ ապրելակերպին:

«Էբրու»-ն Անատոլիայից սկիզբ առած արվեստ է, որը բազմաթիվ գույներ համադրում է մեկ ափսեի մեջ: «Էբրու»-ով զբաղվող արվեսագետն ունի ջրով լի ափսե, որի մեջ լցնում է բազմաթիվ ներկեր. դրանք հավաքվում են ջրի մակերեսին, միախառնվում, բայց միեւնույն ժամանակ ոչ մի գույն չի փչացնում մյուսին, եւ յուրաքանչյուրը պահպանում է երանգային իր յուրահատկությունը: Դա է պատճառը, որ Աթթիլա Դուրաքը իր ցուցահանդեսը անվանել է «Էբրու»:

Ցուցահանդեսը կբացվի մայիսի 5-ին:

XS
SM
MD
LG