Մատչելիության հղումներ

logo-print

Օրերս «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել Համահայկական գրական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը: Հավաքվել է 40 հազար դոլար, եւս 60 հազար դոլար հիմնադրամը ստացել է որոշակի գրական ծրագրերի իրականացման համար:

Անցկացված դրամահավաքը թվով երրորդն էր. առաջինի ընթացքում (2004-ին) հավաքվել էր 220 հազար դոլար, երկրորդի (2007-ին) ժամանակ` 50 հազար:

«Հեռուստամարաթոնի արդյունքները իրոք բավարարում են մեր ակնկալիքները», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` շարունակելով. - «Հատկապես շատ գեղեցիկ արդյունքներ արձանագրեցինք մասնակցության առումով` դպրոցների աշակերտների, գյուղաբնակ մտավորականության, մայրաքաղաքի մտավորականության տարբեր շերտերի, նաեւ` մեր պետական այրերի, որը հեռուստամարաթոնը մտցրեց նաեւ պետական հովանավորության շրջագիծ»:

Անանյանի փոխանցմամբ` պետական այրերից Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զաքարյանը հատկացրել են իրենց մեկամսյա աշխատավարձը: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր անձնական միջոցներից տրամադրել է 1 միլիոն դրամ: Անսալով Կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի կոչին` գումարներ են հատկացրել տարբեր նախարարություններ ու պետական գերատեսչություններ:

Լեւոն Անանյանը ցավով նշեց, որ այս անգամ գործարարները մասնակցություն չեն ունեցել. - «Նրանք դեռ նախապատրաստվում են այն գումարները հայտարարելու, որոնք առաջիկա 10-15 օրվա ընթացքում, ես հույս ունեմ` դեռեւս կհայտարարեն, որովհետեւ մարաթոնը շարունակվում է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG