Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը` «Ամբեր» գերմրցաշարի հաղթող


Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ դարձավ «կույր» եւ «արագ» շախմատի «Ամբեր» գերմրցաշարի հաղթող:

Մոնակոյում անցկացված մրցաշարի վերջին տուրում Արոնյանը «կույր» շախմատում ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ:

Մրցաշարի պաշտոնական կայքէջում նշված է նաեւ, որ հայաստանցի գրոսմայստերը երրորդ անգամ է դառնում «Ամբեր»-ի հաղթող. այս գերմրցաշարում Արոնյանը հաղթել է նաեւ 2008 եւ 2009 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG